Ձորաղբյուրում բախվել են Opel Astra G»-ն, «Kia Rio»-ն և «Mercedes-Benz G»-ն. կա արգելափակված քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

․

Հունվարի 12-ին, ժամը 20:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղում՝ «Փարիզյան սուրճ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են երեք ավտոմեքենաներ. կա արգելափակված քաղաքացի։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Ա. Գ.), «Kia Rio» (վարորդ՝ Ա. Վ. ծնված 1954 թ․) և «Mercedes-Benz G» մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Ա. Գ-ին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության մեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

--00--ԱՀ