Եթե Երևան-Թբիլիսիի-Բաքու ձևաչափը չի թելադրվում Բրյուսելի ու Վաշինգտոնի կողմից, Մոսկվան դեմ չէ. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

Մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ բոլոր պետություններն իրավունք ունեն մասնակցել այնպիսի միջազգային ձևաչափերի, որոնք ուղղված չեն երրորդ երկրների դեմ։ Ռուսաստանը կողջունի Երևան-Թբիլիսի-Բաքու ձևաչափը, եթե այն նպաստի Անդրկովկասում հակասությունների կարգավորմանը և տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիր Մարիա Զախարովան։

Զախարովայի խոսքերով, եթե ձևաչափը թելադրվում է Բրյուսելի ու Վաշինգտոնի կողմից, որոնք փորձում են խափանել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, ապա «դա այլ պատմություն է»։

Ռուս դիվանագետը հիշեցրել է, որ վերոնշյալ պայմանավորվածությունները հանդիսանում են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հիմքը։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ