Հերի՛ք ա՝ Վաշինգտոն, Մոսկվա, նախկիններ. ամենի պատճառը Փաշինյանի թուլամորթությունն է. Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

Հերի՛ք ա՝ Վաշինգտոն, Մոսկվա, նախկիններ. ամենի պատճառը Փաշինյանի թուլամորթությունն է։ Այս մասին այսօր Սոթքում գտնվող 24News-ի նկարահանող խմբի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Թշնամին քանի դեռ իր մռթին չի կերել, շարունակելու է իր ագրեսիան ՀՀ տարածքային ինքնիշխանության դեմ, գիշերը հենց նման փոր է արել։ 

Մինչև նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթը թշնամու զորքերը էս սարերից տասնյակ կիլոմետր հեռու էին, իսկ այդ թղթի ստորագրումից հետո մեր զորքերը պետք է լինեին առնվազն այս սարերի գլխին, իսկ թե ինչ ասեց գլխավոր հողատուն, հիշում եք՝ «տարին 6 ամիս էս սարերի գլխին ձյուն է, ի՞նչ կարիք կա դրանց համար պայքարելու։» , - իր խոսքում նշեց Սաղաթելյանը։

Սաղաթելյանի համոզմամբ, հիմա էլ ուշ չի, եթե հրաժարվենք նոր ցեղասպանության տանող այս քաղաքականությունից և խելքի գանք, ամեն ինչ կփոխվի։

«Հայաստան խմբակցության պատգամավորները եկել են Սոթք ու Կութ շփվելու բնակիչների հետ, լսելու նրանց մտահոգող խնդիրները։»,- հավելեց Սաղաթելյանը։

Մանրամասենրը՝ տեսանյութում։

--00—ԱՊ