Չարչյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

չարչյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին մեղադրանք է ներկայացվել, լրատվամիջոցներին հայտնում են ՔԿ-ից։ 

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը մեղադրվում է հանրությանը հայտնի «Հաց բերողի»` Արթուր Սարգսյանի գործով կեղծ բժշկական եզրակացություն տալու համար։
 

--00—ՍՊ