Կառավարությունը 97 միլիոն դրամ հատկացրեց ՀՀ-ում մնացած արցախցիների կացության ծախսերը հոգալու համար 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

նկար

Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցիների կացության ու տեղափոխման ծախսերը փոխհատուցելու համար պետբյուջեից 97 միլիոն 460 հազար դրամ է հատկացվել։  Այդ մասին որոշումն այսօր հրապարակվել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Մոտ 89 միլիոն դրամ կտրամադրվի Սյունիքի մարզպետարանին մարզի հյուրանոցների ու տեղափոխման ծախսերը փոխհատուցելու համար, իսկ 8,3 միլիոնը կտրամադրվի Երևանի քաղաքապետարանին։

Որոշմամբ նախատեսվում է փոխհատուցել հունվարի 26-ից մինչև փետրվարի 19-ը ներառյալ կատարված հյուրանոցների և տեղափոխման ծախսերը։

--00—ԼՄ