Մասնագետներն Արցախի առողջապահության նախարարին ներկայացրել են շրջափակման պատճառով առաջացած խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

41ec3e89-559c-4387-a2bc-bba423b016ea.jpg

Արցախի Առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը հրավիրել է հանդիպում-քննարկում նախարարության  ստորաբաժանումների պատասխանատուների և Ստեփանակերտում գործող լիցենզավորված ատամնաբուժական կլինիկաների տնօրենների մասնակցությամբ։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նրանց հրավերն ընդունելու համար և նշել, որ նախարարության ուշադրության կենտրոնում է ստոմատոլոգիական ծառայությունների զարգացումը, բժշկական օգնության և սպասարկման մատչելիությունը, ինչպես նաև հասանելիության և որակի ապահովումը։

Մասնագետները ներկայացրել են շրջափակման պատճառով ոլորտում առաջացած խնդիրները, հանդես եկել պետության կողմից բնակչությանը անվճար ստոմատոլոգիական  ծառայությունների մատուցման վերաբերյալ առաջարկություններով։

Հանդիպման վերջում նախարարը ընդգծել է, որ պետք է աշխատել փոխադարձ վստահությամբ և  առավել թափանցիկ աշխատելաոճով, ինչպես նաև վստահեցրել, որ  կլինիկաների կողմից կատարվող աշխատանքների ուղղությամբ իրականացվելու է վերահսկողություն։

--00—ԶՀ