ԱՄՆ դեսպանը հիացմունք է հայտնել ՀՀ-ի հարուստ պատմական ժառանգության ու եզակի մշակույթի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

333768916_1667647756985427_611654098214620116_n

Երևան ժամանելուց հետո, կարճ ժամանակ անց, դեսպան Քվինն այցելեց «Գաֆէսճեան արվեստի կենտրոն»՝ ծանոթանալու հայկական և ժամանակակից արվեստի լավագույն նմուշներին, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում։

«Դեսպանն իր հիացմունքը հայտնեց Հայաստանի հարուստ պատմական ժառանգության ու եզակի մշակույթի վերաբերյալ։ Նա գովեստով նկատեց հայաստանաբնակների և սփյուռքահայերի համագործակցությունը ինչպես երկրի զարգացման, այնպես էլ մշակութային ժառանգության հանրահռչակման հարցում», - նշված է հաղորդագրությունում։

--00—ՅՄ