Թուրքիայում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

254623

Այսօր՝ մարտի 4-ին, Թուրքիայում 5 կմ խորությամբ 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մալաթիա քաղաքից 59 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 441 հազար մարդ։ 

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

--00—ՅՄ