Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

1920_63e12e66b09c60d4ba4c7f4b.thumb_.jpg

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Աղետների կառավարման գործակալությունը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Քահրամանմարաշ նահանգի Գոքսուն թաղամասում ժամը 09:47-ին 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել մոտ 7 կիլոմետր խորության վրա։

--00—ԶՀ