ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

335443415_1020434892265363_90615460345306111_n

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելեց Լաչինի միջանցքի սկզբնամաս, որը շուրջ երեք ամիս փակ է բնականոն երթևեկության համար։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանատնից։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեսպան Քվինին ներկայացրեց Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքներն ու դրա ազդեցությունը հարյուրավոր մասնատված ընտանիքների վրա։

դֆգբֆ

Մարզպետ Ղուկասյանը նաև անդրադարձավ շրջափակման հետևանքով տուժածներին պետության  կողմից ցուցաբերված աջակցությանը։

Դեսպան Քվինը կրկնեց Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին պետքարտուղար Բլինքենի կոչը։

--00—ՅՄ