Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Սահակ Հովհաննիսյանը մեկնարկում հաղթել է ադրբեջանցուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

333626102_8964247813616717_9063581661383525391_n-750x375.jpg

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում այսօր մեկնարկել է մինչև 23 տարեկանների Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունը: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը թիմ է ընդգրկել հետևյալ մարզիկներին. 55 կգ` Կարապետ Մանվելյան, 60 կգ` Սուրեն Աղաջանյան, 63 կգ` Սահակ Հովհաննիսյան, 67 կգ` Աշոտ Խաչատրյան, 72 կգ` Հայկ Ասատրյան, 77 կգ` Աշոտ Կիրակոսյան, 82 կգ` Կարեն Խաչատրյան, 87 կգ` Հովհաննես Հարությունյան, 97 կգ` Հայկ Խլոյան և 130 կգ` Ալբերտ Վարդանյան:

63 կգ Սահակ Հովհաննիսյանը հաղթանակով է մեկնարկել՝ առավելության հասնելով ադրբեջանցի մրցակցի նկատմամբ:

--00—ԶՀ