Կատալոնիայի խորհրդարանը Ադրբեջանից պահանջել է դադարեցնել ռազմական գործողությունները ԼՂ-ի և ՀՀ-ի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

l-1x0wh-1455x848z-0.5401.

Կատալոնիայի խորհրդարանը հայտարարություն է տարածել՝ Ադրբեջանից պահանջելով դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի հետ սահմանին՝ տեղեկացնում է «Օրեր» եվրոպական ամսագիրը։

Խորհրդարանը մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի ապակայունացնող գործողությունների և Հայաստանի սահմանը պարբերաբար խախտելու կապակցությամբ, պահանջել, որ Ադրբեջանը դադարեցնի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, զերծ մնա Հայաստանի սահմանները խախտելուց և պահպանի հրադադարի ռեժիմը՝ հաստատված 2020 թվականի եռակողմ հայտարարությամբ։

Կատալոնիայի օրենսդիր մարմինը Եվրամիությունից պահանջել է իր լծակներն օգտագործել՝ տարածաշրջանում արդար և երկարատև խաղաղությանը հասնելու համար: Նաև պահանջել է անհապաղ դադարեցնել Ադրբեջանին զենքի վաճառքը։

Կատալոնացի պատգամավորներն Ադրբեջանին կոչ են արել նաև անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին:

--00—ՅՄ