Պարգևատրվել են մետրոյի գծերի վրա տեղի ունեցած փլուզման վերականգնողական աշխատանքների մասնակիցները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

57549207_0_73_1280_793_1920x0_80_0_0_18fb20c71097f0bd8b92a4c368bf257e

Երևանի Մետրոպոլիտենը տեղեկացնում է, որ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հրամանով պարգևատրվել են  ս․ թ․ ապրիլի 1-ին Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում տեղի ունեցած «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզման վերականգնողական աշխատանքներին մասնակցած թվով 67 աշխատակիցներ։

--00—ՅՄ