Ուկրաինան կվերանա, քանի որ այն ոչ մեկին պետք չէ. Մեդվեդև

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

sfvfdvfd

Ուկրաինան կդադարի գոյություն ունենալ: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Ինչո՞ւ կվերանա Ուկրաինան, որովհետև այն ոչ մեկին պետք չէ»,-գրել է նա:

Մեդվեդևը նշել է, թե ինչու Ուկրաինան պետք չէ Եվրոպային, ԱՄՆ-ին, Աֆրիկային, Լատինական Ամերիկային, Ասիային, Ռուսաստանին և, վերջապես, հենց Ուկրաինայի քաղաքացիներին:

Նրա կարծիքով, հենց Ուկրաինայի իշխանությունների շնորհիվ է, որ այն անպետք է դարձել և դատապարտել իրեն ոչնչացման։

--00—ՅՄ