Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ քննարկումները լավ կլինի հետաձգել. Դմիտրի Մեդվեդև

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

քաղաքական

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մոտ ժամանակներս հնարավոր չէ կարգավորել և հիմա այն քննարկել չի կարելի։ Այս մասին ասել է ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:

«Իմ կարծիքով, բոլորի համար այսօր ակնհայտ է, որ կարգավիճակի հարցն իրականում լուծված չէ, բայց այն հիմա չի կարելի քննարկել, քանի որ այս դաշտի ցանկացած էլեկտրիզացիա՝ կարգավիճակի շուրջ քննարկումները, հանգեցնում են լարվածության», - ասել է Մեդվեդևը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

«Կողմերի դիրքորոշումները տարբեր են, և նույնիսկ Հայաստանի ներսում կան քննարկումներ։ Հիշեցնեմ, որ նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Ուստի ավելի լավ է կարգավիճակի հարցը հետաձգել ապագա ժամանակահատվածի համար», - նշել է Մեդվեդևը:

--0--ԿԿ