Սա արդեն կանխատեսել էինք. Զախարովան՝ ԵՄ առաքելության ներկայության ֆոնին Սյունիքում իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

Screenshot 2023-04-12 155102

Սա արդեն կանխատեսել էինք: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ  Մարիա Զախարովան, խոսելով ԵՄ առաքելության ներկայության ֆոնին Սյունիքում իրավիճակի սրման մասին։

Նա նշել է, որ ռուսական կողմն արդեն ասել է՝ այլ կառույցների և խաղացողների ներթափանցումը տարածաշրջան, որոնք երբեք չեն զբաղվել այս հին հակամարտության կարգավորմամբ, ազդեցություն չի ունենա։

«Մենք կանխատեսում էինք, որ սա կբերի սրացումների, ապակայունացման և կբարդացնի խաղաղ կարգավորման հասնելը: Այժմ մենք դառնությամբ և ափսոսանքով փաստում ենք ապակայունացման տարբեր դրսևորումներ»:

--00—ՅՄ