Աշխարհաքաղաքական պայքարը ստացել է հստակ անտագոնիստական բնույթ. առանցքային տարածաշրջան է Անդրկովկասը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

դավիթ բաբայան

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«2022 թվականը կարելի է համարել նոր աշխարհակարգի ձևավորման պաշտոնական սկիզբը։ Այս աշխարհակարգի հիմնական բնութագրիչներից մեկն այն է, որ այլևս չկան «ազատ» կամ «վակուումային» աշխարհաքաղաքական տարածքներ, որոնք այս կամ այն գլոբալ կամ տարածաշրջանային դերակատարը կարող է համեմատաբար անցավալիորեն լրացնել: Կան կարմիր գծեր, որոնց հատումը հղի է կատակլիզմներով։ Ուկրաինայի իրադարձությունները դրա վառ օրինակներից են։

Ավելին, այժմ աշխարհաքաղաքական պայքարը ստացել է հստակ անտագոնիստական բնույթ՝ տրամագծորեն հակառակ նպատակներով և հիմնական խաղացողների հրամայականներով։ Հարցն արդեն ոչ թե դիրքերի ամրապնդման, որոշակի շրջաններում հակառակորդի ուժեղացումը կանխելու և այլնի մեջ է, այլ այս կամ այն երկրի ներկայիս կարգավիճակում լինել-չլինելու մեջ։

Սակայն Ուկրաինան աշխարհաքաղաքական պայքարի միայն մի թաթերաբեմ է, այսօր՝ ամենաթեժը։ Հասկանալի է, որ աշխարհաքաղաքական ճակատի գիծը շատ ավելի երկար է։ Այստեղ առանցքային տարածաշրջաններից է Անդրկովկասը, մասնավորապես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտին»։ 

--00—ՍՊ