Այսուհետ մեր պայքարը նոր թափ է ստանում․ շարունակվելու են բողոքի ակցիաները․ «Որդիների Կանչ» ՀԿ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

որդիների կանչ

«Որդիների Կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել․

«Լրացավ մեկ տարին, ինչ բռնել ենք պայքարի իրավական ուղին՝ համոզված լինելով դավաճանական խմբի ազգակործան գործունեության մեջ:

Հույս ունեինք, որ ազգային պետության իրավական համակարգը և ուժային կառույցները հետևում են մեր պետության ստեղծման գաղափարներին ու արժեքներին:

Եւ ինչի՞ արժանացանք մեկ տարվա ընթացքում՝ արհամարհանքի, անարգանքի, ստի և զրպարտանքի, բանսարկության, կեղծիքի, սրբությունների ոտնահարման, անտարբերության, բիրտ ուժի կիրառման, օրենքների բացարձակ ու կոպտագույն խախտման:

Համակարգն ամբողջովին ծառայում է մեկ մարդու՝ նիկոլին:

Բոլոր նրանք ովքեր ծառայում ու լուռ կատարում են ազգակործանի ապօրինի հրամանները, այսուհետ չեն խուսափելու պատասխանատվությունից:

Ինչևէ, մեզ խփում են, մենք նորից կանգնում ենք. այս հողում մեր որդիներն են, նրանք մեզ ամեն անգամ նոր ուժով հանում են ոտքի:

Սիրելի հայրենակիցներ, այսուհետ մեր պայքարը նոր թափ է ստանում:

Լինելով մեկ տարի պայքարի մեջ, մենք համոզվեցինք, որ միայն քաղաքական պայքարով կարելի է փրկել անհուսակժլի վիճակում հայտնված Հայկական պետականությունը և Հայրենիքը:

Մեզ հաջողվել է բազմաթիվ զրկանքների գնով փակ պահել Եռաբլուրը դավաճան իշխանությունների առջև:

Մարտիրոոսված մեր տղաներին դավաճանած վերնախավը չի կարող խուսափել պատասխանատվությունից։

Վրեժխնդրություն ընդդեմ բոլոր նրանց, ովքեր հայրենիքը հասցրել են այս ողբերգական վիճակի:

Բոլոր առողջ ուժերին, ովքեր չեն հանդուրժում այս դավաճանական իշխանությանը, հրավիրում ենք քննարկումների, որպեսզի միացյալ ուժերով հասնենք Տղերքին արժանի հայրենիք ունենալուն։

Միաժամանակ շարունակելու ենք բողոքի ակցիաները, որի մասին լրացուցչ կտեղեկացնենք հանրությանը:

Պատրաստակամ ենք մասնակցել ազգային օրակարգով ցանկացած պայքարի:

Փա՛ռք մեր տղաներին, միասի՛ն դեպի հաղթանակ»։ 

--00—ՍՊ