ԱԺ-ի շենքը այսօր դատարկ է․ անիմաստ է դատարկ պատերի մոտ ակցիա անել․ «Որդիների Կանչ» ՀԿ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

որդիների կանչ

«Որդիների Կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել․

«Բազմաթիվ լրատվականներին և քաղաքացիներին ի պատախան.

Քանի, որ շատ ենք ստանում զանգեր և նամակներ, թե ինչու ենք հեռացրել այսօրվա «քաղաքացու օրվա» ակցիային մեր մասնակցությունը ունենալու մասին գրառումը, ՆՇԵՆՔ, որ ժամը 15:00-ին կայանալիք ակցիա/հանրահավաքին մեր «Որդիների Կանչ» ՀԿ-ն իր մասնակցությունը չի ցուցաբերի, քանի որ ըստ մեր ներքին տեղեկությունների, հավաքի տեղի ունենալիք վայրը՝ ԱԺ-ի շենքը, դատարկ է և ներսում մարդ չկա, ու բնականաբար այդ դեպքում մենք համարում ենք մեր գործողությունները անիմաստ ներկայիս «դատարկ պատերի» հետ»։ 

--00—ՍՊ