Եթե շարունակենք այս կերպ մեզ պահել, կարող է էլ մեր հիշատակը հարգող էլ չլինի․ «Որդիների Կանչ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News 

որդիների կանչ

«Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել Ցեղասպանության զոհերի 108-րդ տարելիցի կապակցությամբ․

«Այս օրվա ուղերձը միշտ պետք է նույնը մնա.

ԿԱ’ՆՔ, ՊԻՏԻ ԼԻՆԵ’ՆՔ ու դեռ ՇԱՏԱՆԱ՜ՆՔ

Իհարկե մեր նախնիների հիշատակը վառ պահել ու հարգել անշուշտ պետք է և պարտավոր ենք, սակայն եթե շարունակենք այս կերպ մեզ պահել կարող է էլ մեր հիշատակը հարգող էլ չլինի…

Մեր պապերի սխալների հուշարձանը Ծիծեռնակաբերդն է, իսկ մերը՝ Եռաբլուրը…

Մեր ընտրությունը կրկին ԱՊՐԵԼՈՒ կամ ՄԵՌՆԵԼՈՒ մեջ է…

--00—ՍՊ