Ադրբեջանի հայտարարությունների հաջորդականությունն ընդգծում է կեղծ տեղեկատվական արշավի նպատակը. ԱՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

photo_2023-04-23_07-43-40

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ տարածած ապատեղեկատվությանը:

«Ադրբեջանի ՊՆ հերթական սադրիչ հայտարարությունն այն մասին, թե իբր այսօր Շուշիի շրջանում ադրբեջանական բանակի ռազմական բեռնատար է պայթել հայկական կողմի հատուկ տեղադրած ականների վրա, բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը:

Այս հայտարարությանը նախորդել էր ապատեղեկատվություն պարունակող մեկ այլ հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում էր, թե իբր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ ռազմամթերք է տեղափոխվել:

Վերոնշյալ հայտարարությունների բովանդակային հաջորդականությունը հստակ ընդգծում է Ադրբեջանի կողմից վարվող կեղծ տեղեկատվական արշավի նպատակը. այն է՝ հող նախապատրաստել Արցախի Հանրապետության դեմ հնարավոր սադրանքների համար»,- ասված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ:

--00—ՅՄ