Սյունիքի մարզպետը ֆրանսիացի սենատորներին ներկայացրել է Ադրբեջանի ոտնձգությունները ՀՀ-ում և Արցախում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

258645.jpg

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ապրիլի 23-ին հանդիպել է Տեղ համայնք այցելած Ֆրանսիայի Սենատի՝ Արցախի վերաբերյալ միջազգային իրազեկման խմբի նախագահ, «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին տեղեկացնում է մարզպետարանը:

Պատվիրակության կազմում է եղել նաև Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը:

Հանդիպմանը մասնակցել է Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։

Ռոբերտ Ղուկասյանը սենատորներին է ներկայացրել Արցախում ու Տեղ համայնքում վերջին ժամանակներում տեղի ունեցած իրադարձությունները, ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ադրբեջանական կողմի ոտնձգություններն ու մարզում տիրող իրավիճակը։

--00—ԶՀ