ԼՂ-ում և Լաչինում անհրաժեշտ է միջազգային փաստահավաք հրատապ առաքելության գործուղումը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է դառնան Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունների առարկա՝ միջազգային ֆորմատի շրջանակներում։ Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրին, ակնհայտ է, որ այն պետք է ունենա իրագործման երաշխիքների և վեճերի լուծման մեխանիզմների հասկանալի և գործուն համակարգ։ Այս մասին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պետք է հստակ արձանագրված լինեն սահմանների դելիմիտացիայի պարամետրերը և որևէ էսկալացիա բացառելու հստակ մեխանիզմներ ներդրվեն։

Նա ընդգծեց, որ միջազգային հանրությունից պահանջվում է կոնկրետ և անկեղծ ջանքեր՝ իրադրության հետագա լարում թույլ չտալու և համապարփակ կարգավորման հասնելու համար․ «ՀՀ-ն շարունակելու է այս ուղղությամբ բոլոր ջանքերի գործադրումը, բայց ամեն օրվա հետ ավելի է անհրաժեշտ դառնում ԼՂ-ում և Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայությունը։ Ադրբեջանի ջանքերը ԼՂ-ն վերածելու հայության նոր կառափնարանի պետք է կասեցվի, և սրա միակ հուսալի ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայացուցիչների ներկայությունն է ԼՂ-ում։ Որպես առաջին քայլ ԼՂ-ում և Լաչինի միջանցքում անհրաժեշտ է միջազգային փաստահավաք հրատապ առաքելության գործուղումը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ