Թուրքիան անակնկալ փակել է օդային տարածքը հայկական ավիաընկերության համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

f61b9b5e0d459e_61b9b5e0d45de.thumb_

Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել են Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Flyone Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

«Մեզ համար անհասկանալի պատճառներով և առանց որևէ տեսանելի հիմքի Թուրքիայի ավիացիոն իշխանությունները չեղարկել են Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու՝ Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը։ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները չեղարկումը իրականացրել են առանց նախօրոք իրազեկման՝ մեր ավիաընկերությանն ու մեր ուղևորներին կանգնեցնելով փաստի առաջ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ