Թշնամու կրակոցների պատճառով Սոթքի հանքի աշխատակիցներն ուղարկվել են հարկադիր պարապուրդի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

սս

Սոթքի հանքի աշխատակիցների՝ պարապուրդում գտնվելու և աշխատանքից ազատվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեցին «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունից։

Նշենք, որ նման կարծիք հայտնել էր Սոթքի հանքի աշխատակիցներից մեկը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցի ընթացքում։

«Աշխատակիցները ուղարկվել են հարկադիր վճարովի պարապուրդի»,- ավելացրեց ընկերության ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից հանքի աշխատանքները դադարեցված են ադրբեջանական կողմի պարբերաբար հնչող կրակոցների պատճառով։

Մերի Մանուկյան

--00—ԱՊ