Բռնցքամարտի ԱԱ. Այսօր Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

box-750x375

Ուզբեկստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանը կունենա 2 ներկայացուցիչ: Պայքարի մեջ  կմտնեն Արթուր Բազեյանն ու Նարեկ Մանասյանը, փոխանցում է Armsport.am-ը։

Հիշեցնենք, որ առաջնությունում  հաղթանակով են սկսել Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) և Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ):

Հայաստանի հավաքականից պայքարը դեռ չեն սկսել 54 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանն ու 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը։

--00—ՅՄ