«Նեմեսիսի» արձանի մասին վարչապետին չէի ասել. նախկին քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ վարչապետի խորհրդական Հրաչյա Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «Նեմեսիս» հուշարձանի մասին Նիկոլ Փաշինյանին չի ասել։ Նա նշեց, որ «Նեմեսիս»-ը պատմական փաստ է։

«Հիմա ինչ, Թուրքիան պետք է ստիպի, որ մեր դասագրքերից այդ տեղեկատվությունը հանե՞նք։ Ծիծաղելի է։ Կարծում եմ, որ նրանք չպետք է խառնվեն մեր ներքին գործերին»,-ասաց Սարգսյանը։

Վարչապետի խորհրդականը նաև խոսեց քաղաքապետի պաշտոնում իր առաքելության մասին՝ նշելով, որ տարբեր ծրագրեր են եղել, որոնք իրականացվել են, հիմա էլ շարունակվում են։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ