Համայն Ռուսիո Պատրիարքը կրկին իր միջնորդությունն է առաջարկել ՀՀ և Ադրբեջանի կրոնական առաջնորդներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

կիրիլ

Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել՝ որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի և Ադրբեջանի կրոնական առաջնորդների միջև։ Այդ մասին նա հայտնել է 

Ադրբեջանի շիա մահմեդականների առաջնորդի հետ Կազանում կայացած հանդիպման ժամանակ:

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Փաշազադեն շնորհակալություն է հայտնել Կիրիլ Պատրիարքին «Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմամյա հակամարտությունը կրոնական չվերածելու, ինչպես նաև Հարավային Կովկասում փոխվստահության վերականգնմանն ուղղված գործունեության համար»։ 

--00—ՍՊ