44-օրյա պատերազմում զոհված Ազիզի եղբայրն է ծնվել՝ նրա ծնունդից 4 օր առաջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

42962bb0-55d4-4e2f-a648-bc1a519a29e7.jpg

Շենգավիթ ԲԿ-ում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Ազիզ Աղաջանյանի եղբայրը։ ԻՆչպես տեղեկացնում են ԲԿ-ից՝ փոքրիկ Արեգը ծնվել է եղբոր ծնունդից 4 օր առաջ։

Ինչպես Ազիզի մայրը` Մելանյա Հարոյանն է պատմում` Ազիզը երազում էր որդի ունենալ ու նրան Արեգ անվաներ, ծնողները փորձել են որդու անկատար երազանքն իրենք իրականացնեն։

Փոքրիկ Արեգին օգնել է լույս աշխարհ գալ «Շենգավիթ» ԲԿ գլխավոր բժշկի տեղակալ, Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Ռուսուդան Վարդանյանը, փոքրիկի առաջին բժիշկն է նեոնատոլոգ Լուսինե Գրիգորյանը: Արեգը ծնվել է 3,300կգ. և 51սմ. հասակով: Նա իրեն հրաշալի է զգում և արդեն տանն է` իրենց ընտանիքում մի նոր արև բերելու։

Այսօր Ազիզ Աղաջանյանի ծննդյան օրն է, նա կդառնար 22 տարեկան: Աստծո կամքով Ազիզի փոքրիկ եղբայրը ծնվեց իր ծննդյան օրից 4 օր առաջ. սա յուրահատուկ նվեր էր ծնողների կողմից որդուն կամ հակառակը…

--00—ԶՀ