ՀՀ տարածքում ջերմաստիճանն էապես չի փոխվի․ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

6fce5ed0-bcda-4253-94f8-1dcc6be0fc14.jpg

Երևանում մայիսի 24-ին, մայիսի 25-ին, 26-ին, իսկ 28-ին և 29-ին կեսօրից հետո սպասվում է, 27-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝  նշելով, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Մարզերում մայիսի 24-ի ցերեկը, մայիսի 25-ին, 26-ին, 29-ին շրջանների զգալի մասում, 27-ին, 28-ին առանձին շրջաններում հիմնականում կեսօրից հետո կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Արցախում մայիսի 24-ին և 25-ին սպասվում է անձրև և ամպրոպ։
--00—ԶՀ