Տիրոջ կամքով և մեր ջանքով վերստին կուղղենք մեր մեջքը և հավերժական ու ամբողջական Հայաստանը կկերտենք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

349176944_167740712694131_9137107367622972661_n

«Մայիս 28-ը՝ Հանրապետության տոնը հռչակվել է Խորանաշատի ուխտի օր։ Այս տարի նաև Հոգեգալուստն է այսօր։

Ինչպես Բագրատ Սրբազանն է ասում՝ ժամանակին Խորանաշատը մեր երկրի սրտում էր, հիմա՝ սահմանագլխին։ Հենց այս վանքում ենք մենք ուխտ կնքում մեր 2 պետությունների համար նահատակության գնացած անձանց և Աստծո առջև՝ հավատարիմ մնալու իրենց գործած սխրանքին։

Ամենայն տեղ մահը մի է, մարդ մի անգամ պիտ մեռնի,

Բայց երանի, որ յուր ազգի ազատության կզոհվի․․․

Տիրոջ կամքով և մեր ջանքով վերստին կուղղենք մեր մեջքը և հավերժական ու ամբողջական Հայաստանը կկերտենք՝ Ավետյաց Երկրի տեսիլքը մշտապես մեր մեջ գուրգուրելով։

Շնորհավո՛ր տոնդ, ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀ․․․»։

Բագրատ Սրբազան

--00—ՅՄ