Ադրբեջանցիները Տեղի որոշ հատվածներում հետ են գնացել․ Սյունիքի մարզպետը՝ սահմանային իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին նշեց, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում արձանագրված որևէ միջադեպ չի եղել։

Հարցին՝ չեն կրակե՞լ, թե՞ առաջ չեն եկել, Ղուկասյանն ասաց, որ երկու դեպքում էլ համարվում է միջադեպ․ «Չի եղել այնպիսի միջադեպ, որը հասարակությանը հայտնի չէ»,-ասաց նա։

Տեղ գյուղում գտնվող ադրբեջանցիների մասով Սյունիքի մարզպետը նշեց, որ մերթընդմերթ իրականացվում են ինժեներական աշխատանքներ՝ երկու կողմից։ Ճշտող հարցին, թե քանի՞ մետր են ադրբեջանցիները հետ քաշվել, մարզպետն ասաց, որ ինչ-որ տեղերում հետ են գնացել, բայց կոնկրետ որ հատվածում՝ չգիտի։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ