Պուտինն Ադրբեջանում նոր ՌԴ դեսպան է նշանակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24news

132

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Միխայիլ Եվդոկիմովին նշանակել է Ադրբեջանում դեսպան՝ Միխայիլ Բոչարնիկովին ազատելով այդ պաշտոնից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Միխայիլ Նիկոլաևիչ Եվդոկիմովին նշանակել Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան»,- ասված է հրամանագրի տեքստում։

Մեկ այլ հրամանագրով այս պաշտոնից ազատվել է Միխայիլ Բոչարնիկովը։

--00—ՅՄ