ԱԳ փոխնախարարը և Լեհաստանի դեսպանը քննարկել են բազմակողմ համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

bd6b74a9-766c-45a7-ab61-74860b387d57.jpg

Հունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության դեսպան Պյոտր Սքվեչինսկիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգին, կարևորել քաղաքական երկխոսության առկա դինամիկայի պահպանումը՝ ընդգծելով առևտրի, ներդրումների, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում սերտ և արդյունավետ գործընկերության ընդլայնման անհրաժեշտությունը:

Ընդգծվել է ընթացիկ շաբաթ կայանալիք հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի յոթերորդ նիստի կարևորությունը երկկողմ ոլորտային համագործակցության խթանման գործում։

--00--ԶՀ