Ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով կալանավորվել է Ղազախստանի քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

0adb9281-5fcc-42e1-8427-e1cd031ee83d.jpg

Հունիսի 25-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 33-ամյա Տիմուր Շ.-ն: Նա 2021 թ. հոկտեմբերի 20-ից Ղազախստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

«Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին»,- ասված է հաղորդագրության մեջ:

--00--ԶՀ