Փաշինյանը հաստատել է իմ նախորդ հայտարարության բոլոր կետերը․ Քոչարյանի գրասենյակի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

c9d07cd5-68b1-4430-b3ad-f89808630679.jpg

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը NEWS.am-ի հետ զրույցում արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված երեկվա հայտարարություններին:

Նա, մասնավորապես, նշել է. «Նոր մեկնաբանության կարիք չեմ տեսնում։ Փաշինյանը փաստորեն հաստատել է  իմ նախորդ հայտարարության բոլոր կետերի ճշմարտացիությունը. դրանք պատմական փաստեր են»:

--00—ԶՀ