ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News
Մոսկվան ամեն օր աշխատում է Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման ճանապարհային քարտեզի իրականացման ուղղությամբ: Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այսդ «քարտեզը» ներառում է պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով ստորագրված փաստաթղթեր։ Դրա իրականացման համար ամեն օր արվում է ամեն ինչ», - հավելել է Զախարովան։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ