Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհին կատարվում են վերականգնման և բարելավման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24news

l-0x1wh-1440x840z-0.5458

Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի պկ384+50 - պկ481+40 /պկ467+50-պկ473+61/ տեղամասում՝ Օձունի խաչմերուկում (Մ-6 և Հ-35 ավտոճանապարհների փոխհատում), կատարվում են վերականգնման և բարելավման աշխատանքներ։

Շինարարությունն իրականացնում է «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Պռոշաբերդշին» ՍՊԸ-ն։ Ֆինանսավորումը կատարվում է ՀՀ պետական բյուջեից։

Այս պահին կապալառուն իրականացնում է հենապատի բետոնացման, հողային, Օձունից դեպի Մ-6 ժամանակավոր ճանապարհի կառուցման աշխատանքներ։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել է շինհրապարակ, հետևել ճանապարհաշինության ընթացքին, աշխատանքների ժամկետների ու որակի վերաբերյալ զրուցել կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ։

--00—ՅՄ