ՀՀ-ն կարևորում է Ալժիրի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը․ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

84a8fc9c-bc9a-48bc-82a2-b017c3235ef9.jpg

 
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Աբդ Ալ Մաջիդ Թաբբունին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանը մեծապես կարևորում է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը:

Lիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը՝ ի շահ մեր ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Ալժիրի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»։

 --00—ԶՀ