Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Երևանում և Արցախում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

weather

Երևանում այսօր երեկոյան ժամերին, հուլիսի 9-11-ը, 12-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ, հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից։ 

Հուլիսի 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, հուլիսի 9-ին առանձին շրջաններում, 10-ին, 11-ին, 12-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 9-11-ն առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։  

Հուլիսի 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 
Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: 
Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-11-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։ 

Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը  սպասվում է առանց տեղումների եղանակ։

--00—ՍՊ