Երևանում և մարզերում սպասվում են կարճատև անձրևներ

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24news

weather in yerevan

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հայտնում է․

Երևանում այսօր ցերեկը, հուլիսի 13-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 
Հուլիսի 16-ին և 17-ին երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ 

Մարզերում այսօր ցերեկը, հուլիսի 13-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 
Հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ 
Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ի ցերեկը, 13-15-ը աստիճանաբար կբարձրանա 6-8  աստիճանով։ 

Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

--00—ՍՊ