Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են անձրևներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

d

 

Երևանում հուլիսի 23-ի ցերեկը, 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-ի երեկոյան ժամերին, 25-26-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։

Այդ մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 23-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-26-ին, 28-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-25-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

--00—ՍՊ