Օդի ջերմաստիճանը ցերեկն ու գիշերը կնվազի․ հնարավոր է կարկուտ, մառախուղ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

եղանակ

Երևան քաղաքում՝ մայիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 15-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վրկ արագությամբ։ Մայիսի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` մայիսի 13-ի ցերեկը, 14-15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ի և 18-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 13-ի երեկոյան, 14-ի գիշերը՝ առանձին վայրերում ինտենսիվ, 15-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։

Մայիսի 13-14-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 13-15-ին՝ նաև մառախուղ։ Մայիսի 16-ի և 18-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 13-15-ին ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, 15-16-ի գիշերը՝ 4-5 աստիճանով։

--00—ՍՊ