Երևանի Իսակովի պողոտայում «Ford» է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24news

photo_2023-07-25_08-21-41

Հուլիսի 25-ին, ժամը 04:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 30 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել կայանած «Ford» մակնիշի ավտոմեքենայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։37-ին, մարվել՝ 04։44-ին։ Ավտոմեքենան այրվել է։

--00—ՅՄ