Մեքենայում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

ֆֆ

 

Դեկտեմբերի 21-ին, ժամը 15:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ա․ Խաչատրյան փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա, հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։10-ին, մարվել՝ 16։17-ին։ Այրվել է «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ս․ Շ․)  շարժիչի հատվածը և մասամբ ջերմահարվել սրահի դիմային հատվածը։

--00—ՍՊ