«Շողակաթ» հեռուստաընկերության հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենայում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Screenshot_3

Դեկտեմբերի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հ. Հովսեփյան փողոցում՝ «Շողակաթ» հեռուստաընկերության հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Արամո Մարգարյանն ու Ալեքսան Գասպարյանը:

Պարեկները տեղում սահմանազատել են տարածքը, կագավորել են երթևեկությունը, իսկ հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը: Մինչև հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել է «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ 52-ամյա Գևորգ Փ.-ն: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Պարզվել է, որ այրվել են շարժիչի հատվածը, մարտկոցը և էլեկտրական լարերը:

--00—ՅՄ