Լուգանսկում ռուսական զորքերը ունեն առաջխաղացում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24news

պաշ

Ռուսաստանյան զինված ուժերը առաջխաղացում են արձանագրել Լուգանսկի մարզում, այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Գեներալի խոսքով՝ Ուկրաինայում գործող ռուսական բանակի «Կենտրոն» խմբավորման գրոհային ստորաբաժանումները հուլիսի 23-ից սկսած Սերգեևկա բնակավայրի մոտ 12 կիլոմետր ընդհանուր ճակատով կարողացել են հակառակորդի դիրքերի ուղղությամբ խորանալ շուրջ երեք կիլոմետրով։

Կոնաշենկովի պնդմամբ՝ ռուսական զորքերը առաջ են շարժվել նաև Կուպյանսկի ուղղությամ՝ «առավել նպաստաավոր դիրքեր զբաղեցնելով Կուզեմովկա բնակավայրի մերձակայքում»։

--00—ԼՀ