Արայիկ Հարությունյանը նիստ է հրավիրել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

դդ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ օգոստոսի 7-ին Կառավարությունում տեղի է ունեցել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հարկման ու աուդիտի հետ կապված խնդիրների թեմայով խորհրդակցություն, որին մասնակցել են պետական կառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանդիպմանը մասնակից ՔՀԿ-ների ներկայացուցիչները կառավարության գործընկերներին ներկայացրել են իրենց կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրերի և ծառայությունների մատուցման գործընթացում առաջացած խնդիրները և հնարավոր լուծումները:

Քննարկման ընթացքում ձևավորվել է  շահագրգիռ կողմերից կազմված աշխատանքային խումբ, որը մեկշաբաթյա ժամկետում կներկայացնի փոխհամաձայնեցված առաջարկություններ՝ վերհանված խնդիրները լուծելու համար։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մասնակցային կառավարման առաջնահերթության շրջանակներում կարևոր ուղղություններից է նաև ՔՀԿ դաշտի զարգացումը և կայունությունը:

--00—ՍՊ