Մենք Ադրբեջանին ենք ներկայացրել խաղաղության պայմանագրի շուրջ հայկական նոր առաջարկները․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Մեր ունեցած տեղեկություններով, Բաքուն տարբեր միջոցներով շարունակաբար տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը, դրա պատասխանատվությունը դնելով Լեռնային Ղարաբաղի վրա, այդ մասին կառավարության նիստում ասել է վարչապետ Փաշինյանը։

ՀՀ դիրքորոշումը նույնն է՝ ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում,- նշել է նա։

«Անյուամենայնիվ, հավատարիմ մնալով խաղաղության օրակարգին, մենք Ադրբեջանին ենք ներկայացրել խաղաղության պայմանագրի շուրջ հայկական նոր առաջարկները»,-ընդգծել է Փաշինյանը։ 

--00--ՍՊ