Թուրքիայի հարավում տուրիստական ավտոբուս է վթարի ենթարկվել․ կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

ավտ

Թուրքիայի հարավում՝ Քարաման նահանգում տուրիստական ավտոբուս է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով տուժել է 26 մարդ, որոնցից 3-ի վիճակը ծանր է։ Այս մասին հայտնում է TGRT Haber հեռուստաալիքը:

Նշվում է, որ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից երեքը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

--00—ՅՄ